13 06 2024

Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ «Փաստ»

Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այլևս անկարող եղավ թաքցնել իշխանությունը կորցնելու և հայ ժողովրդի առջև պատասխան տալու իր սարսափները: Նախ՝ խորհրդարանում սկսեց անկանոն գոռգոռալ, ջղաձիգ շարժումներ անել, իսկ նիստերի դահլիճ մտնելիս անընդհատ անհանգիստ շուրջբոլորն էր նայում: Հետո նա նիստի ժամանակ բախում սադրեց պատգամավորների միջև: Ընդ որում՝ այդ ամենը, բնականաբար, նա անում էր հազարավոր ոստիկաններով շրջափակված խորհրդարանում: Նա Բաղրամյան ու Դեմիրճյան փողոցներն էր լցրել ոստիկաններ նաև մարզերից՝ ըստ էության տեղերում գրեթե ոստիկան չթողնելով:

Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում էին բոլոր նստարանները, ժամեր շարունակ ուժայինները շրջափակել էին նիստերի դահլիճը, նույնիսկ պատգամավորների առանձնասենյակները: Մի խոսքով, խորհրդարանի տարածքն էլ էին լցրել անվտանգության աշխատակիցներով: Հետո եղավ այն, ինչ օրեր շարունակ զգուշացնում էին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձագետները, թե՛ լրատվամիջոցները:

 

Նրա ուղիղ հրահանգով ոստիկանները վայրագորեն հարձակվեցին հայ ժողովրդի վրա, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ լրագրողների շարքում: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հերթական անգամ հայի արյուն թափել, իսկ ինքը պարզապես ճողոպրեց Ազգային ժողովից: Ո՛չ հայի արյուն թափելու, ո՛չ ճողոպրելու առումով սա նրա կյանքի առաջին դեպքը չէ: Մեղմ ասած՝ առաջինը չէ... Մնում է հասկանալ՝ մինչև երբ է հաջողվելու ոստիկանության թիկունքում թաքնվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ