Առաջին հերթին ձեզ եմ դիմում, որ դադարեք հարթակ տրամադրել պետության և ազգի դեմ հանցագործություն գործած մարդկանց, ովքեր վաճառել են երկիրը: Լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով այսօրվանից կառավարության շենքի դիմաց հացադուլ է հայտարարում:
«Պահանջում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր 2.5 տարի առաջ այս հրապարակում խաբվելով, հավատալով, վստահելով այս պատուհասին բերեցին մեր գլխին, թող իրենց սխալն ուղղեն և նույն ձև հավաքվեն այստեղ և այդ մարդուն կանչեն պատասխանատվության: Իմ կարծիքով նա պետք է դատվի գործած հանցանքների համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը