30 01 2024

Ծանր կամ առանձնապես ծանր 184 հանցագործ ազատվել է պատասխանատվությունից

Ծանր կամ առանձնապես ծանր 184 հանցագործ ազատվել է պատասխանատվությունից

«Արմենպրես»-ը գրում է.

Համապատասխան օրենքի ընդունումից ի վեր՝ գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած 184 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից։ 

«Հայտնում ենք, որ ծանր և/կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման համար քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով ազատվել է 184 անձ, որից 1-ը ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ բաժնում (Սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները) և 14-րդ բաժնում (Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները), 1-ը՝ 14-րդ բաժնում, 182-ը՝ 15-րդ բաժնում (Զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները) ընդգրկված հանցանքների կատարման համար: Քրեական վարույթներով այլ տեղեկություններ տրամադրվել չեն կարող, քանի որ դրանք պարունակում են քրեական վարույթների հրապարակման ոչ ենթակա տվյալներ»,- հայտնել են դատախազությունից։

Հայաստանում գործուն զղջալու ինստիտուտը բացառիկ դեպքերում կիրառելի է դարձել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով: Գործուն զղջալու հիմքով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի օգոստոսի 4-ից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ