10 11 2023

Նիկոլիզմը պետք է ոչնչացվի. Արշակ Զաքարյան

Նիկոլիզմը պետք է ոչնչացվի. Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլիզմը պետք է ոչնչացվի...

Քարվաճառում ողջ 44-օրյա պատերազմի հատ ու կենտ հակահարվածներից ամենացայտուն օրինակներից մեկի մասին ոչ ոք չի խոսում: Չեն խոսում, նախ քանի որ հակառակ պլանավորված «պռավալի» մեր դյուցազունները ապացուցեցին, որ երբ Հային թույլ են տալիս հարձակվել ապա նրանց դեմն առնել չի լինում: Կարծեմ Բիսմարկն է ասել` « Ես քնած արջին որջից հանելու 12 ձև գիտեմ, բայց այ նրան հետ որջը մտցնելու ոչ մի...» Բիսմարկը դա ռուսների մասին է ասել, եթե չեմ սխալվում: Հայի դեպքում արծիվը ավելի ճիշտ կլինի...Ինչու՞ չթույլատրվեց, կամ չկազմակերպվեց հակահարձակում ռազմաճակատի 80% հատվածում, ուր մեզ հաջողվել էր ոչ միայն կանգնեցնել, այլ կար լրիվ պայմանները հակահարձակվելու և տշնամուն ստիպելու, որ մնացած 20% ճակատում կենտրոնացած իր ուժերը ցրել ողջ երկայնքով սահմանի, ինչի արդյունքում էլ նրա հարվածային ուժը (առանց այդ էլ մաշեցված մեր հզորների կողմից) այնքան կնվազեր, որ մեր հաղթանակը 92-94 թվականի պես կդառնար անխուսափելի: Ես ռազմական փորձագետ չեմ, բայց «էշը տուռնիկից» կարգավիճակում էլ չեմ, ու իմ համեստ կարծիքը կներկայացնեմ տեսանյութով, այստեղ երկու տոմ գրելու փոխարեն...

Նիկոլիզմը պետք է կործանվի...»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ