Նիկոլ Փաշինյանը քանի որ շուտով հանդես կգա տեսաուղերձով, մի բան էլ ես հարցնեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը.
«Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ռազմական դրությունը հանելու վերաբերյալ մեր առաջարկը՝ դեմ քվեարկելով նախագծին։
Այսինքն՝ երկրում ռազմական դրություն էր, ռազմական դրություն է։ Եթե ռազմական դրությունը միայն Ձեր իշխանությունը պահպանելու համար չէ, ապա ինչու՞ ռազմական դրության պայմաններում Սոթքում սահմանապահ կամ այլ զինված զորք չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը