Ռուսաստանի ռազմական բժիշկները Խաբարովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ տեղական բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին բժշկական աջակցություն կազմակերպելու և տեղական բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ուժերն ու միջոցները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ջոկատում ընդգրկված են բժիշկներ և բժշկական անձնակազմ, որոնք անընդհատ պատրաստ կլինեն բժշկական օգնություն ցուցաբերել: Նշվում է, որ բժշկական ջոկատի ստորաբաժանումների տեղափոխումն իրականացվում է Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների փոխգործակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը