Անկարայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել են ադրբեջանա-թուրքական փաստաթղթեր։
Այնուհետև նրանք հանդես են եկել հայտարարություններով։
«Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Էրդողանը։
Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս հարցում ուս ուսի են գնում։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարևոր է, որ այն չփակվի։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը