Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր ևս հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին:
Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը