Արցախում պատերազմից հետո փոխհատուցում է ստացել 104 շահառու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Ընդ որում, նրա խոսքով, մինչև պատերազմն ունեցել են 416 շահառու իրենց ընտանիքներով:
«Այս անգամ միջոցներն ուղղվել են 104 զոհված զինծառայողների հարազատներին: Այսօր կկայանա հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում կկայացվի վճարել ևս մի քանի տասնյակ ընտանիքների փոխհատուցումները: Հետագայում ծրագրում ենք ամեն շաբաթ մի քանի տասնյակ վճարում կատարել»,-նշեց Ավետիքյանը:
Մանրամասն՝ տեանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը