23 11 2020

Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով Ռուսաստանում է. Նա իմացել է Նիկոլ Փաշինյանի պլանների մասին. Mediaport

Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով Ռուսաստանում է. Նա իմացել է Նիկոլ Փաշինյանի պլանների մասին. Mediaport

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:

«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։

Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։

Արցախի նախագահը ՌԴ-ում մնալու է մինչև նոյեմբերի 25-ը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ