Նոյեմբերի 21-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է Արցախի ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին։
Աշոտ Հակոբջանյանը զրուցել է անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և վերջիններիս տվել համապատասխան հանձնարարականներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը