22 11 2020

Մարտունին գրեթե ամբողջությամբ ավերվել է․ քաղաքապետ

Մարտունին գրեթե ամբողջությամբ ավերվել է․ քաղաքապետ

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքի շինությունների շուրջ 80 տոկոսը հրետակոծություններից վնասվել է, գրում է РИА Новости-ն։

«Քաղաքը մեծապես վնասվել է, ավերածությունները շատ կան, ավերվել է քաղաքի մոտ 70-80 տոկոսը: Վնասվել են մանկապարտեզները, տները և դպրոցները», - ասել է Ավանեսյանը:

Նա հավելել է, որ Մարտունու շրջանի ևս ութ բնակավայրեր հրետակոծություններից տուժել են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ