ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:
«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, այդ թվում արտերկրից՝ զինված ուժերի կարիքների համար նվիրաբերել կամ հատկացրել են ռազմական նշանակության ապրանքներ, ավտոմոբիլային և այլ տեխնիկա, այլ պարագաներ ու սարքավորումներ:
Կանոնակարգված կերպով ՊՆ պահեստներում մուտքագրված ապրանքներն ու միջոցները դասակարգվել են ըստ տեսակների և բաշխվել ըստ անհրաժեշտության:
Բարձր գնահատելով Հայրենիքի պաշտպանության ընթացքում կազմակերպությունների և անհատների ցուցաբերած աջակցությունը և կարևորելով զինված ուժերին նվիրաբերված միջոցները հետագայում ևս նպատակային օգտագործելու ու կիրառելու անհրաժեշտությունը, հորդորում ենք ՊՆ հետևյալ պահեստներ վերադարձնել բաշխված ռազմական նշանակության ապրանքներն ու տեխնիկան.
ռազմական նշանակության միջոցներ՝ Պռոշյան ավան, ՀՀՍ պահեստ, ք. Գորիս, ՀՀՍ պահեստ,
ավտոմոբիլային տեխնիկա՝ Ք. Եղվարդ, Եղվարդի խճուղի, զինավան,
կապի միջոցներ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 54,
իրային ապրանքներ՝ ք. Երևան, Արցախի 61», - նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը