Աղետը Հայաստանում շարունակվում է և կարող է ավելի մեծ աղետալի հետևանքներ ունենալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնդիր Ռուբեն Մելիքյանը, ով իր եթերը վերնագրել է «ինչու եմ այսօր ժամը 18:00-ին լինելու Ազատության հրապարակում»:
Նա, մասնավորապես, նշեց. «Նոյեմբերի 9-ի այդ խայտառակ կապիտուլյացիայից պատերազմի մեկնարկի հետո բոլորս մղձավանջում ենք ապրում: Մեր գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի մեկնարկից ի վեր տապալեց այն ամենը, ինչ կարող էր տապալել: Կարելի է ասել, որ մղձավանջը սկսվել է 2018-ի ապրիլից, երբ այս մարդիկ եկան իշխանության ու հիմա չեն ուզում հեռանալ, անգամ հայրենիք կորցնելու գնով: Այս իշխանությունն ամենևին իր առջև խնդիր չէր դրել ղեկավարելու Հայաստանը, նա խնդիր էր դրել ղեկավարելու ֆեյսբուքը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը