08 11 2024

Ես Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում. Ռուբեն Մելիքյան



Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մարդը նշանակվել է արդարադատության նախարար, վեր կենար ասեր՝ գիտեք՝ Արմեն Աշոտյանը քաղաքական առումով հետապնդվո՞ւմ է, գիտեք՝ Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը, չորրորդը, հինգերորդը... Այդպես կլինե՞ր, տրամաբանական չէ այդպես մտածելը: Հարց էին տվել, ինչ պետք է աներ, պետք է ասեր՝ օգտվում եմ լռության իրավունքի՞ց, դա արդեն կլիներ ինչ-որ առումով խոստովանություն: Ես Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում, ցավում եմ նրա համար, որ նա ընդունել է այդ առաջարկը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ