Ազգային ժողովում լրագրողներ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցին հետաքրքրվեցին, թե ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ քննարկումների ժամանակ, հետաքրքրվե՞լ են ՍՈՒ- 25 ինքնաթիռների, ՍՈՒ-30 կործանիչների գնումների վերաբերյալ, պատգամավորն ասաց, որ 2020թ․-ի պետական բյուջեի մասին քննարկումների ժամանակ, դրանց գնումների վերաբերյալ ինքը հարցեր է ուղղել, եւ ստացել մոտավոր նման պատասխաններ՝
«Դե մենք գիտենք՝ ինչ ենք անում, ամեն ինչ հաշվարկված է։ Նշեմ, որ երբեմն Անդրանիկ Քոչարյանը եւ իմքայլական այլ պատգամավորներ մտահգություններ հայտնել են, բայց երբեք առճակատաման չեն գնացել»։
Մյուս հարցին՝ արդյոք հետաքրքրվե՞լ են, թե ինչո՞ւ են ՍՈՒ-30 գնում, բայց ոչ հրթիռներ եւ ի՞նչ պատասխան է հնչել, Գեւորգ Գորգիսյանը մեջբերեց․ «Ամեն ինչ պլանավորված է, ամեն ինչ ժամանակին գալու է, մենք գիտենք՝ ինչ ենք անում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը