«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները և մենք կապ հաստատենք արբանյակի հետ »,-հայտնում են «Բազումք» կենտրոնից։
Արբանյակը տիեզերք արձակվեց դեկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով ժամը 22։20-ին ամերիկյան SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։
«Հայասաթ-1»-ը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը