17 09 2022

Ադրբեջանն ավելի քան 400 նոր հրթիռ ձեռք կբերի՝ Հայաստանի վրա կրկին հարձակվելու համար․ «Փաստինֆո»

Ադրբեջանն ավելի քան 400 նոր հրթիռ ձեռք կբերի՝ Հայաստանի վրա կրկին հարձակվելու համար․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն հղում կատարելով տելեգրամյան ալիքներին գրում է․

Ֆրանսիան Թուրքիային արգելել է SOM թևավոր հրիթռներ վաճառել Ադրբեջանին։ Փարիզն իրավունք ունի արգելափակելու մատակարարումները, քանի որ հրթիռների ուժասարքերն արտադրվում են Ֆրանսիայում։ Այդ մասին տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից։ Գործարքը, որը կնքվել է մի քանի տարի առաջ, այդպես էլ կյանքի չի կոչվել, չնայած Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն արդեն ձևափոխված էին և հարմարեցված SOM-ին։

Հարկ է նշել, որ թուրքական Kale Arge ընկերությունը մշակել է SOM հրթիռներին համապատասխան ռեակտիվ շարժիչներ և շուտով կսկսի դրանք մատակարարել Roketsan ընկերությանը՝ Ղրղստանում SOM հրթիռների վրա օգտագործելու համար։ Ադրբեջանը SOM-ի համար ավելի քան 400 պաշտոնական պատվեր է տվել՝ հակառակորդի օդային տարածք ներխուժելու համար։

Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության վրա հերթական ներխուժմանն է պատրաստվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ