17 11 2020

Հայրենիք վաճառածները մեզ դուռ կոտրելու մեջ են մեղադրում. Նարեկ Մանթաշյան



Երբ մենք 2,5 տարի անընդհատ բարձրաձայնում էինք, որ այս իշխանությունները եկել են հող հանձնելու՝ մի մաս լուրջ չէր ընդունում, մի մասը փորձում էր նրանց մեջ հայրենասեր գտնել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Սրանց տեսակը ճանաչելով, մենք գիտեինք, որ ի վերջո հանգեցվելու է այս օրին։ Մենք մինչև վերջին վայրկյանն ամեն գնով փորձել ենք պահել մեր հայրենիքը, այդ թվում՝ առաջնագծում կռիվ տալով։ Այսօր Մանե Գևորգյանն իր հրապարակած տեսանյութում փորձելով քաղաքական ինչ-որ ենթատեքստեր տալ մեր ակցիային՝ վերջին կաթիլը լցրեց համբերության բաժակի»,- ասաց Մանթաշյանը։

Մանթաշյանի խոսքով, որ իրեն մեղադրում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից լինելու մեջ. «Հպարտ եմ, որ հանդիսանում եմ մի մարդու աջակիցը, որը 10 տարի շենացրել է Արցախը, թույլ չի տվել Արցախի շուրջ գեթ մեկ կրակոց։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մարդիկ զուռնա-դհոլով էին իրենց երեխաներին ճանապարհում բանակ, գիտակցելով, որ իրենց երեխաներն անվտանգ վերադառնալու են»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ