Ազգային ժողովում ապրիլի 11-ին ունեցած ելույթում Նիկոլ Փշինյանն ասել էր. «Որոշ հոգևորականներ, որ հիմա հիշել են Ոսկեպարում եկեղեցի կա, շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այս ընթացքում այդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են այնտեղ պատարագ արել։ Սա ստենդա՞փ է, ես չեմ հասկանում»։
Թովմաս ուրարակիր Առաքելյանը փոքրիկ տեսանյութ է հրապարակել ի պատասխան Փաշինյանի այս հայտարարության ու գրել. «Պատիվ և հայրենիք. Տավուշը հանուն հայրենիքի»։
Տեսանյութն այն մասին է, որ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստավածածին եկեղեցին բարերաների օգնությամբ 2017 թվականին բարեկարգվել է և մատուցվել առաջին եպիսկոպոսաց պատարագը սահմանին։ Այնուհետև հաջորդ բոլոր տարիներին եկեղեցում պարբերաբար մատուցվել է պատարագ, կատարվել ժամերգություն և հնչել աղոթք։
«Մենք այսօր գտնվում են հենց այս վայրում, սա մեր տունն է, անկլավականների համար սա մեր տունը չէ, սա պարզապետ արոտավայր-հողատրածք է»,- ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը