Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց, որ Գեղամ Մանուկյանը 72 ժամով ձերբակալվել է ապօրինի հավաքներ կազմակերպելու և մասնակցելու կասկածանքով՝ քրեական օրենսգրքի 225 հոդվածով։
«Ես լինելով փաստաբան զերծ եմ մնում քաղաքական դիրքորշումներից, բայց հայտնի է, Գեղամ Մանուկյանին մեղսագրվող արարքը, որը վերաբերվում է ապօրինի հավաքներ կազմակերպելուն՝ հենց այդ մասով կասկածանքն անհիմն է, որովհետև նա հավաք չի կազմակերպել, մասնակցել է և իր դիրքորոշումն է հայտնել, դատապարտող հայտարարություն է արել վարչապետի հայտնի հայտարարության վերաբերյալ, ուստի գտնում ենք, որ ապօրինի է և հետագայում էլ այս քրգործը վախճան ունենալու սրա մասով»։
Փատաբանը նշեց, որ բողոքարկելու են և պետք է դատարանը անհապաղ քննի․ «Բողոքը այսօր այսօր կհանձնենք միգուցե վաղը քննվի արդեն գործը։ Մտածում ենք դրական ելք կլինի և դատարանը կբավարարի բողոքը, քանի որ ձերբակալման հիմքում դրված այն իրավական պատճառաբանությունը, թե Գեղամ Մանուկյանը կարող է վարույթ իրականացնող մարմնից թաքնվի, անհիմն է, քանի որ մոտեցել են, հրավիրել են, իր կամքով եկել է և չի խուսափել վարույթ իրականացնող մարմնից։ Ուստի խոսել, որ Մանուկյանը փախուստի կդիմի, որևէ հիմք չունի, մանավանդ մեղսագրվող արարքը որևէ ծանր հոդված էլ չի նախատեսում, տուգանք է նախատեսում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը