11 11 2020

Իշխանության համախոհները` այդ զոմբի փսլինքները, գլուխները քարով են տվել․ Արմեն Գրիգորյան



Ես 1989 թվականից ոչ մի միտինգի չեմ մասնակցել սկզբունքորեն, բայց այսօր հնարավոր չէ չմասնակցել։ Եթե այսօր էլ չպետք է դուրս գալ փողոց, բա որ օրը դուրս գանք։  Հանրահավաքի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«Իշխանության համախոհները այդ զոմբի փսլինքները, գլուխները քարով են տվել երեսներն էլ պատով։ Այդ իշխանականներին եմ դիմում, 3000 հոգու արյունը նաև ձեր ձեռքերին է։ Ես գիտեմ ուրիշ բան, որ եթե Շուշին չուզեինք չէինք հանձնի ու դա իմ կարծիքը չէ, այլ բոլոր փորձագետների և այն տղաների, որոնք այնտեղ պայքարել են»,-նշեց նա։

Իսկ ռեժիսոր Մհեր Մկրտչայնը նշեց, որ հանրահավաքին է եկել, քանի որ արժանապատվության հարց է․ «Երբ տեսնում ես՝ երկիրը կործանվում է․․․ եկելե, որ տարիներ հետո մեր երեխաները չհարցնեն որտեղ էինք թաքնված»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ