Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
Իմ Քայլի պատգամավորներին
Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել: Արցախից շուտով մի զանգված է մուտք գործելու Հայաստան, որն արդեն միտինգներ չի անելու:
Նա պետք է շտապ հեռանա, որ գործընթացնելրը քաղաքական հուն մտնեն, այլապես ոչ քաղաքական եղանակով են պրոցեսները զարգանալու, ինչն ամենավտանգավորն է այս փուլում: Այլընտրանք չկա:
Նաև բանակցային պրոցեսում սթափ ու գիտակից մարդիկ են պետք, ինչն այժմ ամենակարևորն է:
Իմ Քայլի պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես, առանձին առանձին նույնպես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Հույս չունենաք, որ կարող է ամեն ինչ հանդարտվել: Դա չի լինելու:
Հիմա դուք ունեք մի ելք, հայտարարեք, որ այլևս Նիկոլին չեք սատարում ու միացեք նրա հրաժարականի պահանջին:
Շտապ: Հետո զղջալու եք բաց թողնված հնարավորության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը