«Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: Լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի խոսնակը քիչ առաջ գրառում էր արել, թե «առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս»:
Դրան հաջորդեց սոցցանցերում կարծիքներ և պնդումներ, թե գրառման հեղինակը Արցախի նախագահի խոսնակը չէ, որ նրա էջը կոտրել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը