09 11 2020

Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից. թշնամին Ստեփանակերտի մատույցներում է. ԱՀ նախագահի խոսնակ

Շուշին ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից. թշնամին Ստեփանակերտի մատույցներում է. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել, այս մասին հայտնում է Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: 

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու…

Կռվում ենք մինչև վերջ», - նշել է Վահրամ Պողոսյանը։

 

Վահրամ Պողոսյանի գրառումից հետո շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, թե Արցախի Հանրապետության նախագահի խոսնակի ֆեյսբուքյան էջը կոտրել են։ 168.am-ի հետ զրույցում Վահրամ պողոսյանը ասել է․ «Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ