09 11 2020

Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է

Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացիորեն վերացվել է

Ռուսաստանի կողմից Իրանի և Թուրքիայի հետ համատեղ Սիրիայում կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները ցույց են տալիս դրանց արդյունավետությունը. այնտեղ վերացվել է միջազգային ահաբեկչության օջախը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ տեսակոնֆերանսի միջոցով  հանդիպման ժամանակ:

Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու, նրա ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

«Այս առումով չի կարելի չնշել Աստանայի ձևաչափի շրջանակներում Իրանի և Թուրքիայի մեր գործընկերների մասնակցությամբ իրականացված արդյունավետ աշխատանքը»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Բացի այդ, ըստ Պուտինի, Սիրիայում «բռնության մակարդակը նկատելիորեն նվազել է, խաղաղ կյանք է հաստատվում, և ՄԱԿ-ի հովանու ներքո ընթանում է ներառական քաղաքական գործընթաց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ