Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի երևանցիներ,
Գիտեք, որ ՀՀ վարչապետի կոչով ստեղծված «Երևան» կամավորական ջոկատը օրեր առաջ մեկնել է Հայրենիքի պաշտպանության:
Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով:
Միևնույն ժամանակ, բացվել է «Երևան ջոկատ» ՀԿ-ն, որի բանկային հաշվեհամարին կարող եք անել ձեր դրամական փոխանցումները՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար:
Շնորհակալություն:
#հաղթանակ
ՎՏԲ Հայաստան բանկ
AMD 16062005743200
USD 16062005743201
RUR 16062005743203
EUR 16062005743202
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը