21:15
Շուշիի համար մարտերի ընթացքում գերեվարվել է հակառակորդի երկու զինծառայող. ՊՆ
20:30
Ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ հատվածում․ կա 2 զոհ․ ՀՀ ԱԻՆ
20:00
ՊԲ տեխնիկան Շուշիի մատույցներում է և մարտեր է վարում․ WarGonzo
19:30
Շուշիի համար մարտերը շարունակվում են․ Նիկոլ Փաշինյան
19:20
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը․ պայքարը վարելու ենք մինչև վերջ․ Արցախի նախագահ
10:58
Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ խոսնակ
10:31
ՊԲ-ն հրապարակել է ևս 44 զոհված հայ զինծառայողի անուն
10:23
Շուշի-Քարին տակ հատվածում թշնամին նահանջել է․ ՊԲ-ն զբաղեցրել է առավել նպաստավոր դիրքեր
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր:
Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ:
Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
10:13
Արայիկ Հարութունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող դիրքեր, հանդիպել գեներալ Մնացականյանին
Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո», - նշել է Հարությունյանը։
09:07
Թշնամին կեսգիշերից հետո կասետային մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ. ԱԻՊԾ
Գիշերը խաղաղ բնակավայրերում, Ստեփանակերտից բացի, պահպանվել է հարաբերական հանգիստը։
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան։
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել
Նախորդ թարմացումը՝ այստեղ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը