03 11 2020

Կդժվարանամ ասել․ Գարեգին Բաղրամյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

Կդժվարանամ ասել․ Գարեգին Բաղրամյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին

 

Հանրային ծառայքությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն նոյեմբերի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության հարցին:

Նա նախ նշեց, որ այս պահին կդժվարանա ասել որևէ թվային մեծություն, բայց ծանր բեռ է լինելու էներգահամակարգի հրամար:

«Իհարկե, ՀԷՑ-ի մասով կան դրական գործոններ՝ էլեկտրաէներգիայի կորստի նվազեցում, ծախսերի կրճատումներ: Այդ բոլորի համադրությամբ դեկտեմբերի 15-20-ին կունենանք որոշակի պատկեր»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:

Ինչ վերաբերում է 140 օրով ատոմակայանի աշխատանքը կանգնեցնելուն, Բաղրամյանն ասաց, որ 2021-ին նախատեսվում է բավականին լայնածավալ աշխատանքների իրականացում, ինչով պայմանավորված էլ՝ ատոմակայանն իր սովորական ռեժիմից շատ ավելի երկար կկանգնի:

«Ռազմական դրության ժամանակ ատոմակայանին զուգահեռ աշխատում են նաեւ նմանատիպ հզորություններ, որ եթե անհրաժեշտ լինի կանգնեցնել կայանը, էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ չլինեն հանրապետությունում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ