02 11 2020

Ի՞նչ փաստաղթեր պետք է ներկայացնեն զորակոչվածներն ու կամավորները վարկային արձակուրդ ստանալու համար



Արցախում գրանցված կամ Արցախից որևէ վարկային պարտավորություն ունեցող անձանց նկատմամբ գործում է ժամանակավոր թուլացման մեխանիզմ, այսինքն` այդ մարդկանց վարկային պարտավորությունները չմարելու դեպքում ոչ մի հետևանք այս պահի դրությամբ չի լինելու:

Այս մասին ԱԺ–ում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ` վարկային պարտավորությունների թուլացման հնարավորություն է տրվել նաև ՀՀ զինվորագրված կամ կամավորագրված քաղաքացիներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ