Հարցադրումը շատ կատեգորիկ եք անում, բայց նախ եկեք հաշվի առնենք, թե ինչ իրավիճակում էինք հայտնվել և ինչ իրավիճակում էր ի հայտ եկել գնումներ իրականացնելու անհրաժեշտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների պարագայում գնումներն արվել մեկ անձից:
«Այո, կան բազմաթիվ դեպքեր, երբ գնումների գործընթացով գնում կատարելը դարձել էր անհնարին, և ըստ այդմ կառավարությունը հասկանալով խնդիրը, հրատապությունը և մասնավորապես լուծումների հրատապությունը, եղել են շատ դեպքեր, երբ գործընթացն իրականացվել է մեկ անձից:
Կարող եմ վստահեցնել, որ քովիդի հետ կապված առնվազն բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները կան և լինելու են և վստահ եմ, որ այդ հաշվետվությունների կառուցվածքն այնպիսին կլինի, որը կպարունակի ձեր բոլոր հարցերի պատասխանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը