30 10 2020

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ, 202 վիրավոր



«Զոհերի թիվը հասել է 6-ի: Վիրավորվել է 202 մարդ»,-ասվում է  վարչության հաղորդագրության մեջ: 

Ինչպես հաղորդվել է, զոհվածներից մեկը խեղդվել է ծովի բարձր ալիքի հետեւանքով, ինչի պատճառով նահանգի որոշ շրջաններում տեղի է ունեցել ջրհեղեղ:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են 12 ավիրված եւ վնասված շենքերի տեղում: 

Երկրաշարժից հետո Էգեյան ծովում գրանցվել է 67 հետցնցում Թուրքիայի տարածքում:

Նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը պարզաբանել է, որ փրկարարները դուրս են բերել փլատակների տակից 70 մարդու: «Նվազագույնը 70 մարդ է փրկվել փլատակների տակից, փրկարարները շարունակում են աշխատանքները»,-ասել է նա TRT-ի եթերում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ