«Ոչ մի վայրկյան հետ քայլի մասին չեմ մտածել և բոլորին նույն բանն եմ խորհուրդ տալիս։ Մենք պետք է ամուր պահենք տղերքի թիկունքը, իակ ամուր պահվում է այն, երբ գաղափարը մեկն է՝ ամբողջական Արցախը, ազատ Արցախը, հաղթանակած Արցախը»,- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպած բացօթյա բարեգործական համերգից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Անդրադառնալով միջազգային արձագաանքին, Շուշան Պետրոսյանը նշեց․ «Ինձ համար անհասկանալի է, որ Ադրբեջանին և Հայաստանին նույն կոչն են անում։ Մեզ, որ մեր պատմական իրավունքով մեր տարածքում ենք ապրում և այդ բորենիներին։ Ո՞նց կարելի է մեզ նույն հարթակում դիտել»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը