Երբևէ որևէ հարցում անարձագանք չի մնացել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ-ի այն հրապարակմանը, որում նշվում էր, որ նախարարությունից պահանջում են բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն ՄԻՊ աշխատակազմի հետ:
«Հայտարարությունը տեսնելուց հետո մենք ինքներս էլ փորձում ենք կապ հաստատել համապատասխան բաժնի միջոցով ՄԻՊ մեր գործընկերների հետ, բայց մեր հարցադրումները մնացել են անպատասխան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը