26 10 2020

Ինչո՞ւ տիկին Ժաննան չի քննադատում Թուրքիայի բարեկամ Սորոսին

Ինչո՞ւ տիկին Ժաննան չի քննադատում Թուրքիայի բարեկամ Սորոսին

Իրավապաշտպան ներկայացող, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կոչվող կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նյարդայնացել է Yerevan.Today-ի նյութից, որտեղ իր նկարն է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Ջորջ Սորոսի, Դանիել Իոաննիսյանի, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի, այսինքն՝ Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանի կողքին։ Տիկին Ալեքսանյանը դժգոհում է, թե ինչո՞ւ է իր նկարը սորոսականների և Հայաստանի թշնամի Էրդողանի կողքին, ինքը ի՞նչ կապ ունի Սորոսի հետ։ Նախ պահանջում էր իր լուսանկարը հանել շարքից և հընթացս ֆեյսբուքյան էջում գրառում արեց, փորձեց անվանարկել մեզ, ինչ-որ թալանչիների ակնարկեց, իրավապահների ուշադրությունը հրավիրեց և այլն։

Ինչի՞ մասին էր մեր նյութը։ Արդյո՞ք մենք նրան նյութում սորոսական էինք համարել։

«Աշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված» վերնագրով հոդվածը հետևյալի մասին էր, որ․ «Այս օրերին ամբողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում և Սփյուռքում, փորձում է մասնակցություն ունենալ արցախյան պատերազմին, ով ինչով կարող է, կան մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի հետևում՝ մեկ ՀԿ, յուրաքանչյուրի հետևում՝ մի ուժ, որոնք զբաղված են թշնամացնելով, քանդելով, Հայաստանի կործանման հիմնաքարերն են դնում։ Նրանց մեջ թե՛ սորոսականներ կան, թե՛ այդ ու այլ շրջանակի մարդիկ։ Նրանք տարածում են թույն, ատելություն են ցփնում ամեն կողմ, ու դա անում են իրենց ֆեյսբուքյան էջերում, ելույթներում, սորոսական մի շարք կայքերում իրենց հրապարակումներում։ Դա անում են՝ իրար դեմ ակնհայտ թշնամաբար տրամադրելով տարբեր հայացքներ ունեցողներին, իրար դեմ հանելով քաղաքական տարբեր ուժերին, հայերիս դեմ հանելով մեր բարեկամ երկրին։ Նրանք անում են այն գործը, որը թշնամին չի անում՝ հնարավորություն չունենալու պատճառով՝ նրանք մեզ ջարդում են թիկունքից։  Նրանք նախկին պաշտոնյաներ են, իշխանամերձ մարդիկ, լրագրողներ, քաղաքագետներ, իրենց վերլուծաբան, իրավապաշտպան ներկայացնող մարդիկ»։

Նյութում նշվում է, որ այսօր միայն հայ ժողովրդի թշնամին կքննադատի նախկին 5 նախագահների հանդիպումը։ Այդ հանդիպումը տեղի է ունենում առաջին անգամ, երբեք հնարավոր չի եղել այդ մարդկանց մեկ հարկի տակ հավաքել, չնայած որ բազմիցս անհրաժեշտություն կամ հանրային պահանջ եղել է, որովհետև այդ ազդակը կամ նրանց փորձը մեր երկրին օդ ու ջրի պես պետք էր։ Եվ միայն խառնակիչը նախկին նախագահների հանդիպման մեջ կփնտրեր դավադրություն։

Այսինքն, մենք անդրադարձել էինք մարդկանց, որոնք խարխլում են հայ-ռուսական կապերը, որոնք հայ զինվորին գնդակահարող Թուրքիայի հետ բանակցելը գերադասում են Հայաստանի ռազմավարական գործընկեր ու պատերազմը դադարեցնելու միակ հնարավորություն ունեցող Ռուսաստանի հետ, որոնք խարխլում են մեր միասնականությունը՝ անհիմն քննադատելով նախկին 5 նախագահների հանդիպումը։ Դրանց մեջ կան թե՛ սորոսականներ, թե՛ իշխանամերձ գործիչներ, լրագրողներ, քաղաքագետներ, իրենց վերլուծաբան, իրավապաշտպան ներկայացնողներ։

Բնականաբար, եթե տիկին Ալեքսանյանի ֆոտոն զետեղված էր նյութում, նշանակում է, որ մեր նկատի ունեցած անձանց (Սորոսի գրասենյակից գրանտ ստացողների, հայ-ռուսական բարեկամությունը խարխլողների, թշնամու ջրաղացին ջուր լցնողների, նախկին նախագահների հանդիպումը քննադատողների և դրա մեջ դավադրություն տեսնողների, մեր միասնականությունը խարխլելու փորձ անողների) որևէ շարքում տեղավորվում է։ Տիկին Ալեքսանյանը նշենք, տեղավորվում է միանգամից երկու բնորոշած շարքում։

Տիկին Ժաննա Ալեքսանյանը թեման փորձում է շեղել ուրիշ ուղղությամբ՝ գրելով․ «Ինձ համալրել են սորոսականների շարքերը, չնայած որ մեզ Սորոսը չի ֆինանսավորում»: Սա անշուշտ ուշագրավ ձևակերպում-բառախաղ է։ Չնայած որ իրեն սորոսական չենք ներկայացրել, այնուամենայնիվ անդրադառնանք թեմային։ Լավ, գուցե երեկ երեկոյան Սորոսը Ժաննա Ալեքսանյանին «քեշ» փող գուցե չի տվել, բայց արդյո՞ք տիկին Ալեքսանյանը չի ֆինանսավորվե՞լ այդ մարդու հիմնադրամից։

Եվ այսպես, Ժաննա Ալեքսանյանին պատկանող՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն իր ստացած դրամաշնորհների վերաբերյալ գրում է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ից 2010-2013թթ ստացել է ընդհանուր առմամբ 43 հազար դոլար գրանտ։

 

 

Մեկ այլ պաշտոնական աղբյուրում նշված է, որ 1100 դոլար ստացել է 2015 թվականին։

Այլ աղբյուրներ խորությամբ չուսումնասիրեցինք, սա բավարար է։

Այսինքն, գուցե հիմա չի ստանում ֆինանսավորում տիկին Ալեքսանյանը, բայց դա չի նշանակում, չէ՞, որ չի ստացել և այդ անձի որդեգրած ծրագրերը մեր երկրում առաջ չի տարել։ Այսինքն, խնդիրը ընդամենը անցյալի ու ներկայի մե՞ջ է։

Ստացվում է՝ Ժաննա Ալեքսանյանը ստում է, նա և նրա կազմակերպությունը ֆինանսավորվել է Սորոսի հայաստանյան գրասենյակի կողմից մի քանի անգամ, տարիներ շարունակ։ Մի մարդու գրասենյակից, որը դեռ 2020թ․ գարնանը, անձամբ, դիմելով եվրոպացիներինպահանջել է ռուս-թուրքական հակադրության մեջ աջակցել Թուրքիային։

Աջակցե՛լ Թուրքիային, Ռուսաստանի դեմ պայքարում, տիկի՛ն։ Ու այդ հայտարարությունը երբ եղավ, տիկի՛ն, Դուք ձեր վերաբերմունքը չարտահայտեցիք, չքննադատեցիք, առհասարակ ոչինչ չասեցիք ու հիմա էլ չեք ասում, բայց ժամանակ եք գտնում պատերազմական վիճակում խոսել ու քննադատել նախկին պատերազմը հաղթած նախագահների հանդիպման փաստըավելին դավադրություն եք փնտրում։ Ինչու՞ չեք քննադատում Սորոսի կոչը, օգնել Թուրքիային Ռուսաստանի դեմ պայքարում, տիկին, այսքանից հետո։ Կարծում եմ, ընթերցողին պարզ է։   

Ի դեպ, հասարակական գործիչ Զաքար Խոջաբաղյանը Ժաննա Ալեքսանյանի գրառման տակ գրել է․ «Դուք և բոլոր սորոսականները սուտասան են։ Առանց ամաչելու, անգամ այսօր եք ստում»։ Ու տեղադրել է փաստեր Սորոսի գրասենյակից գրանտներ ստանալու վերաբերյալ։

Այնուհետև Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ «Այս վաստակավոր սորոսականը, որը տարիներ շարունակ զբաղված էր բանակը վարկաբեկելով, նշում է, թե սորոսն իրենց չի ֆինանսավորում։ Այստեղ տեղադրում եմ տարբեր տարիներին իր ստացած գրանտները։ Հիշեք, բոլոր սորոսականները լկտի, անբարո սուտասաններ են, որոնք պատրաստ են, անգամ ուրիշի դժբախտության վրա փող աշխատել»։  

Դե ինչ, Ժաննա Ալեքսանյանին արդյո՞ք չի կարելի համարել Սորոսի գրասենյակից գրանտ ստացող և սորոսական գործիչ։ Հատկապես այս խառը օրերին մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու, քան Ժաննա Ալեքսանյանին իր կենսագրությունից որոշ դրվագներ հիշեցնելը, ինչով բոլորովին չէինք ցանկանա զբաղվել։ 

Պնդում ենք՝ իշխանությունը պարտավոր է փակել Հայաստանում Սորոսի գրասենյակը։ Այսօր, իրավապահ համակարգն այս մարդկանցով չի զբաղվում, նրանք են դեռ սպառնում մեզ իրավապահ համակարգով։ Մեր երկրում սնվել են մեզ թշնամի երկրին օգնող մարդու գրանտներից ու սպառնում են մեզ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ