Արցախցի կանայք այսօր՝ հոկտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ՝ պահանջելով համարժեք արձագանք Արցախում իրականացվող ադրբեջանական ագրեսիային:
«Մենք այսօր ԵՄ գրասենյակի մոտ ենք և դա պատահական չէ, և մենք առհասարակ ոչ մի կառույց պատահական չենք ընտրել: ԵՄ-ն այն կառույցն է, որը միավորվել է հենց պատերազմից խուսափելու համար, այսօր մենք այն ինչ տենսում ենք , ինչի մասին խոսում ենք, այդ արհավիրքների միջոցվ անցել եմ ԵՄ երկրները: Եվ ինչ-որ տեղ զավեշտ է, որ այսօր մենք գալիս ենք այդ ամեն ինչն ապացուցելու, նրանք միավորվել են, որ պաշտպանեն իրենց ու էլ պատերազմներ չլինեն, բայց այսօր այդ ամենը տեղի է ունենում Արցախում:
Մենք պահանջում ենք, որ հստակ քայլեր ձեռնարկվեն , այն ինչ ասում են, հասցեական լինի, և պատժամիջոցներ կիրառեն Թուրքիայի, նաև Ադրբեջանի դեմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը