26 10 2020

ՀՀ-ում ԵՄ գրասենյակում համաձայնել են հանդիպել արցախցի կանանց



Արցախցի կանայք շարունակում են իրենց բողոքի ակցիաները, այսօր էլ ցուցարարները ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ էին:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Լիանա Ադամյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենց գրասենյակից ոչ ոք չի ընդունել, բայց խոստացել վաղն առավոտյան իրենց հետ հանդիպել:

«Մեզ ասացին, որ համավարակի պատճառով այսօր՝ այս պահին գրասնեյակում մարդ չկա աշխատող, բացի անվտանգությունից: Մենք ասացինք, որ այս մարդիկ տարբեր քաղաքներում են ապրում, կեսից շատն արդեն ապրելու տեղ չունի, սպառվում են ֆինանսական միջոցները: իհարկե, այսօր մեզ համար համընդհանուր աջակցություն է իրականացվում, բայց մարդկանց կեսն այս պահին համավարակից հիվանդ պառկած է վերակենդանացման բաժանմունքներում: Հիմա մեզ չասացին ում հետ ենք հանդիպելու, վաղը մենք առավոտյան ժամը 11-ին երեք հոգով կգանք, կտեսնենք, թե ում ենք հանդիպելու: Իսկ եթե նորից լինի նման վերաբերմունք, մենք արդեն գալու ենք ավելի հոծ բազմությամբ, մենք չենք լռելու և մեր իրավունքների պաշտպանության համար ենք այստեղ եկել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ