Ադրբեջանը բազմիցս օգտագործել է լայնորեն արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հաղորդում է Human Rights Watch-ը:
2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է չորս դեպք, երբ Ադրբեջանը կասետային զինամթերք էր օգտագործել:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանին նաև փաստացի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև ռազմական գործողությունները կտրուկ սրվել են: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի անդամների միջնորդությամբ մարդասիրական հրադադարի պահպանման երկու պայմանավորվածությունները չկարողացան դադարեցնել մարտերը: Ըստ բոլոր կողմերի իշխանությունների՝ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել կամ վիրավորվել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում տեղի ունեցած հարձակումների հետևանքով:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը