22 10 2020

Ես շատ եմ ուզում, որ փոխզիջումը գտնվի․ ՌԴ նախագահը՝ ԼՂ հարցի մասին

Ես շատ եմ ուզում, որ փոխզիջումը գտնվի․ ՌԴ նախագահը՝ ԼՂ հարցի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շատ է ցանկանում ԼՂ հարցով փոխզիջումներ գտնել։ 

Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, ՌԴ նախագահն ասել է, որ օրական մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես շատ եմ ուզում, որ այդ փոխզիջումը գտնվի»,- հայտարարել է ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբում։

 ԼՂ հարցում Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև հակասությունների վերաբերյալ ՌԴ նախագահընշել է, որ Ռուսաստանը երբեք չի չարաշահում երկրների միջև առկա հակասությունները։

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ներսում առկա վեճերին՝ մասնավորապես Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև, մենք երբեք չենք չարաշահում այլ պետությունների միջև առաջացած տարաձայնությունները։ Մենք Ֆրանսիայի հետ ունենք կայուն լավ, բայց ես դեռ չէի ասի՝ լիարժեք հարաբերություններ, որոնք լավ հեռանկար ունեն։ Ամեն դեպքում մենք Ֆրանսիայի հետ հարաբերությունների լավ պատմություն ունենք։ Թուրքիայի հետ համագործակցության աճող ծավալ ունենք, ընդհանրապես, Թուրքիան մեր հարևանն է»,-ասել է ՌԴ նախագահը։

Դիտարկմանը, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը որդեգրել է Օսմանյան կայսրության քաղաքականությունը՝ ցանկանալով մեծացնել իր ազդեցության գոտիները, Պուտինը պատասխանել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Էրդողանի ու Օսմանյան կայսրության ժառանգության կապի մասին։

«Ես չգիտեմ, թե ինչ է նախատեսում Էրդողանը, ինչպես է վերաբերվում Օսմանյան ժառանգությանը։ Այդ մասին նրան հարցրեք»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ