Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկ տեղի ունեցած ավագանու նիստից հետո ինձ հարցնում են, թե այդ ի՞նչ կայանատեղի է նախատեսվում կառուցել 49 մլն դրամով և ո՞րն է իմ դիրքորոշումը։
Տեղեկացնում եմ, որ դա պահուստային միջոցներից հատկացվող գումար է, որով համայնքապատկան «Երևանտրանս» ՓԲԸ տարածքում պետք է կայանատեղի կառուցվի՝ համայնքապատկան միկրոավտոբուսների համար։
Բնականաբար ինչպես դուք այնպես էլ ես ապշած եմ այդ որոշումից, սակայն ավագանու նիստին, ելնելով ռազմական դրությունից, հարցեր չեմ տվել և ելույթ չեմ ունեցել։
Այս երկու տարիների ընթացքում բարձրաձայնել եմ շատ ավելի քննադատելի երևույթների մասին, որոնք շարունակվել և շարունակվում են այս օրերին։ Ուստի հիմա ինչպես ուզում են, թող վարվեն, միևնույնն է մեր կարծիքը չեն հարցրել ո'չ երեկ, ո'չ այսօր։
Խաղաղությո'ւն մեր երկրին, մնացածը կկարգավորվի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը