16 10 2020

Հայերին հերթական անգամ քցեցին․ Արմեն Մինասյան

Հայերին հերթական անգամ քցեցին․ Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աշխարհի թիվ մեկ գերտերությունը, որ 30 տարի կուրծք էր ծեծում, թե ճանաչեք իմ համաշխարհային ոստիկան լինելու փաստը, և ես կհետևեմ կարգուկանոնին, երեկ պաշտոնապես հայտարարել ա, թե «հույս ունենք՝ հայերը կդիմանան»։ Դիվանագիտերենից թարգմանած սա նշանակում ա, ոչինչ անել չենք կարող, բացի աղոթելուց։

Այլ հարց ա, թե էտ ինչ եղավ, որ թիվ մեկ գերտերության կարողությունները հավասարվեցին Ստեփանակերտի նկուղներում պատսպարված տատիկների կարողությանը։

Բայց տվյալ դեպքում կարևոր ու առանցքային փաստագրումն այն է, որ հայերին հերթական անգամ քցեցին։ Մեզ կտեցին, համոզեցին, թե պայքարեք հանուն ինքնիշխանության, անվտանգությունն ինքնըստինքյան կգա, բայց պարզվեց, որ էտ ճանապարհը զրկում ա մեզ թե անվտանգիթյունից, թե ինքնիշխանությունից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ