25 04 2024

Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային



 

«Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ Երևանում, շրջաններում, վստահ եմ, որ սրա արդյունքում իշխանությունը կհեռանա, նուրբ եմ ասում։ Բայց չեմ կասկածում, որ մենք կպարտադրենք, և դա մեր սահմանադրության պահանջն է։ Մեր սահմանադրությունը պահանջում է, որ նրանք, ովքեր ամեն օիր իրենց ոտքերը մքրում են սահմանադրության վրա, ամեն օր վիրավորում են քաղաքացուն, պետք է հեռանան։ Եվ ցանկացած միջոցով պետք է կարողանալ ազատվել այս իշխանությունից։ Եվ սա այդ միջոցներից մեկն է, թերևս՝ ամենանուրբը»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, որ միացել էր Երևանի Չարենցի փողոցը փակելու ակցիային։

«Մարդը զավթեց իշխանությունը՝ ասելով․ կա՛մ կդառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Երեք տարի շարունակ ասում է՝ կա՛մ ես կմնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը գոյություն չի ունենա։ Ու արդեն մեր մեղավորությունն է, որ այդ մարդուն թույլ ենք տալիս մինչև հիմա կործանի Հայաստանը։ Հայաստանն այսօր գահավիժում է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ակցիաները լոկալ են, եթե կոորդինացում լինի, կարճ ժամանկ հետո կունենանք իշխանափոխություն։ «Ինքը երբեք չի հեռանա, սահմանադրական պահանջով, ընտրությամբ, նրան պետք է պահանջես։ Եթե պետք է՝ պետք է մտնել կաբինետ, ականջներից  բռնել, դուրս շպրտել»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ