15 10 2020

Ռազմական գործողությունների դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահից․ՅՈՒՆԻՍԵՖ

Ռազմական գործողությունների դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի շահից․ՅՈՒՆԻՍԵՖ

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված երեկ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքի մարզում 14-ամյա երեխայի վիրավորվելու հետ: 

«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։

Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր անհապաղ կոչը. ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

Մենք աշխատում ենք մեր գործընկերներ հետ՝ հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ