Մի խումբ քաղաքացիներ Երևանում քայլերթ են իրականացնում՝ «Ազատ, անկախ Արցախ» վանկարկելով։
Ակցիայի մասնակիցները իրենց խոսքը փոխանցում են մասնավորապես ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դեսպանատներին․
«Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը, որը կարող է կանգնեցնել պատերազմը, որը մեն վարում ենք Արցախում ադրբեջանա-թուրքական վարձկան տեռորիստների դեմ։ Խոսքով աշխարհն է պայքարում տեռորիզմի դեմ, բայց գործնականում միմիայն հայ ժողովուրդն է Արցախում պայքարում տեռորիստների դեմ և պաշտպանում մեր սահմանները»,- ասաց ակցիայի մասնակիցներից Հայկ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը