12 10 2020

Թեման հաշվի չառնելով, հայտարարություն ենք արել նաև Ադրբեջանի ագրեսիայի մասին. Բաբկեն Թունյան



Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ամենաբարդ միջազգային հարթակներից մեկն է, 12 երկիր կա, որոնք մեկը մյուսի հետ կոնֆլիկտներ ունեն՝ այդ թվում նաև մենք: Այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը՝  անդրադառնալով հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստերի ընթացքին:

«Ամսի 7-ին և 8-ին տեղի ունեցավ մշակութային, կրթության և սոցիալական  և Տնտեսական, առևտրի և բնապահպանական հարցերի հանձնաժողովների 55-րդ նիստերը, տնտեսական առևտրի տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի ահնձնաժողովի 55-րդ նիստը և իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստը, որին մասնակցում ենք գործընկերներով՝ Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը և Անուշ Բեղլոյանը, իսկ հիմնական թեման եղել է՝ կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը մեր խորհրդարանի աշխատանքների վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ