Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 451-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 1020 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի արձանագրվել։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1323-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 53 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 824, փաստացի բուժվողներինը՝ 9304: Մեկ օրում արվել է 3366 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 325894 թեստ:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը