22։45
Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը շարունակվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը դադար են վերցրել և քիչ անց վերսկսել հանդիպումը։
Լրագրողները տեղեկացնում են, որ ընդմիջման ժամանակ շենքից դուրս է եկել ադրբեջանական պատվիրակությունը, նրանց ենթադրմամբ, զանգեր անելու նպատակով և շուտ վերադարձել հանդիպման սրահ, որից հետո հանդիպումը շարունակվել է։ Արդեն չորրորդ ժամն է, ինչ Մոսկվայում շարունակվում է Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումը։
22:00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ․
▪️ Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ ավելի շատ մարտական գործողություններ են եղել, քան նախորդ օրը։ Այնուամենայնիվ, ավելի ծանր և համառ մարտերն ընթացել են հարավային ուղղությամբ։
▪️ Միաժամանակ թշնամին այսօր շարունակել է հրետակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
▪️ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ այս պահին Մոսկվայում ընթացող բանակցություններից, սակայն ընդգծեց, որ այդ ամբողջ ընթացքում և այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են։
▪️Իրավիճակը Նախիջևանի հատվածում համեմատաբար հանգիստ է, որևէ մարտական գործողություն չկա։
15:57
Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել հումանիտար աղետը. ՀՀ ՄԻՊ-ը՝ համաշխարհային հանրությանը
15:15
Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար
առկա են բավարար թիրախներ։
Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,-գրել է ՊՆ մամուլի խոսնակը։
14:52
Ոչնչացվել է հակառակորդի մարտական տեխնիկայի և զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյուն
13:57
Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում. ՊՆ
11:40
17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա․ հակառակորդի մեկ օրվա կորուստները
11:33
ՊԲ-ն հրապարակել է ևս 26 զոհված հայ զինծառայողների անունները
11:12
Նորից հրթիռակոծվեց Ստեփանակերտը. Արծրուն Հովհաննիսյան
10:33
Lրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունը Ադրբեջանի ԶՈւ կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ.
«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը:
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։
Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին»։
09:40
Սահմանին գիշերը իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված․ ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված: Այս մասին հայտնում է ՊԲ-ը։
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման:
Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը