09 10 2020

Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընդմիջվել է և վերսկսվել

Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումն ընդմիջվել է և վերսկսվել

Մոսկվայում՝ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը շարունակվող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը դադար են վերցրել և քիչ անց վերսկսել հանդիպումը։

Լրագրողները տեղեկացնում են, որ ընդմիջման ժամանակ շենքից դուրս է եկել ադրբեջանական պատվիրակությունը, նրանց ենթադրմամբ, զանգեր անելու նպատակով և շուտ վերադարձել հանդիպման սրահ, որից հետո հանդիպումը շարունակվել է։ Արդեն չորրորդ ժամն է, ինչ Մոսկվայում շարունակվում է Մնացականյան-Լավրով-Բայրամով հանդիպումը։

Խորհրդակցությունները սկսվել են առանց ավանդական ներածական խոսքերի, իսկ արարողակարգային նկարահանմանը, որը տևել է 5 րոպե, ներկա են եղել միայն անձնական լուսանկարիչներն ու օպերատորները։ Ռուսական կողմն ակնկալում էր, որ հանդիպմանը կհաջորդի մամլո ասուլիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ