08 10 2020

Ադրբեջանը Հունաստանից հետ է կանչել իր դեսպանին

Ադրբեջանը Հունաստանից հետ է կանչել իր դեսպանին

Ադրբեջանը հետ է կանչել իր դեսպանին Հունաստանից խորհրդատվությունների համար՝ կապված այդ երկրի քաղաքացիների՝ Լեռնային Ղարաբաղի մարտերին ենթադրյալ մասնակցության մասին տեղեկատվության հետ. հինգշաբթի հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Այս տարվա սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի նոր գործողության շրջանակներում Հունաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացրել տեղեկություններ օտար երկրներից, այդ թվում` Հունաստանից, Ադրբեջանի օկուպացված տարածքներ հայկական ծագմամբ քաղաքացիների ժամանման մասին: Հունական կողմի՝ իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշումից հետո Հունաստանի Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Բաքու՝ խորհրդակցությունների համար»,- հայտնել են երկրի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Հունաստանի ԱԳՆ-ն անընդունելի էր համարել Ադրբեջանի կառավարության հայտարարությունները հունական պետության ենթադրյալ հանդուրժողականության մասին` իբր Հունաստանից Արցախ զինյալներ են մեկնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ