07 10 2020

Ռումբերի տակ Ստեփանակերտը մաքրվում է և բերվում այն վիճակին, որը պետք է լինի խաղաղ ժամանակ․ փոխքաղաքապետ



Ուսումանսիրվում են թշնամու կողմից Ստեփանակերտին պատճառված բոլոր ավերածություններն ու վնասները: Վնասված բազմաբնակարան շենքերի թիվը մոտ մեկ տասնյակ է, տուժել են «Ղարաբաղ տելեկոմի» վարչական շենքը և ենթակառուցվածքները, սակայն կապը դրանից չի տուժել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում խուճապ չկա:

«Այլ շինությունների մասին ոչինչ չեմ կարող ասել: Սակայն հարկ եմ համարում նշել, որ այսօրվա դրությամբ Արցախի մայրաքաղաքի բոլոր ենթակառուցվածքները շարունակում են գործել իրենց հունով», - նշեց նա՝ ավելացնելով, որ կան նաև վնասված ճանապարհներ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ